-
23.10.2016|
12:52
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Նրանք Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում պայմանավորվածությունների համատեքստում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
-
22.10.2016|
21:13
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող զավակներին: Նրանց բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
-
21.10.2016|
11:43
Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:
-
20.10.2016|
09:51
Տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ՝ Azernews- ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
-
19.10.2016|
10:36
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ՝ ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները։
-
18.10.2016|
20:37
ՀՀ արտգործնախարարությունը իր պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, ՀԱՊԿ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը իր ֆեյսբուքյան էջում հայերեն և ռուսերեն հրապարակել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հոկտեմբերի 14-ի հայտարարությունը.
-
18.10.2016|
10:52
Արդեն մի քանի ամիս գործում է «Հայոց հզոր բանակ» ծրագիրը, որ կյանքի է կոչվել ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ նախաձեռնությամբ։ Նա‚ համախմբելով համախոհներին‚ ձեռք է բերում սահմանին կանգնած զինվորին անհրաժեշտ իրեր‚ սարքավորումներ և հասցնում հասցեատերերին։
-
18.10.2016|
00:21
«Փայլուն» հանրաքվե անցկացնելով իր համար «ցմահ նախագահի» պոստը, ըստ էության, ամրագրելու համար, Իլհամ Ալիևը օրերս Ադրբեջանի կառավարության նիստում շշմեցրեց հայտարարությամբ, թե բանակցությունների շրջանակներում փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում, նպատակ ունենալով հարկադրել կնքելու համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին:
-
17.10.2016|
10:45
Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:
-
16.10.2016|
21:03
Այսօր տեղական ժամանակով ժամը 11.52-ին (Գրինվիչի ժամանակով` 07.52) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.650 և արևելյան երկայնության 47.930 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Ադրբեջան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: